Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական դեբատներում հաղթանակը շնորհել են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին։ BFMTV հեռուստաալիքի պատվերով Elabe հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալներով՝ նա հաղթել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին։
Ընտրական երկրորդ փուլից առաջ Մակրոնին նախապատվություն է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, Լե Պենին՝ 34 տոկոսը։ Մնացած 3 տոկոսը դժվարացել է պատասխան տալ։ Մակրոնը հաղթել է նաև Figaro թերթի կայքի անցկացրած հարցման արդյունքներով՝ 64 տոկոս ընդդեմ 36-ի։
Ընտրական երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին։









































