Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպական քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին մեղադրել է արտաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու ձգտման մեջ, հայտնում է BBC-ն:
Ելույթ ունենալով Եղիսաբեթ II թագուհու հետ հանդիպումից հետո, Մեյը հայտարարել է, որ Բրյուսելում կա մեկը, ով կցանկանար, որ Brexit-ի բանակցությունները հաջող չլինեն:
«Վերջին մի քանի օրը մենք տեսանք, թե որքան խիստ կարող են լինել այդ բանակցությունները: Մեծ Բրիտանիայի դրությունը Եվրոպայում աղճատված է եվրոպական լրատվամիջոցներում, Եվրահանձնաժողովի բանակցային հանձնաժողովը դարձել է ավելի խիստ, եվրոպական պաշտոնյաներին հայտարարվել են սպառնալիքներ Մեծ Բրիտանիայի վերաբերյալ»,- հայտարարել է նա:
Մեյը նշել է, որ «բոլոր այդ գործողությունները հատուկ հաշվարկվել են», որպեսզի ազդեն համընդհանուր ընտրությունների արդյունքների վրա:









































