Այսօր ԿԸՀ-ն հրապարակեց նորընտիր վեցերորդ գումարման Ազգային ժողովի կազմը: ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորներն են՝ Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Ալիկ Սարգսյանը, Նահապետ Գևորգյանը, Սեդրակ Սարոյանը, Նաիրի Սահակյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Արկադի Համբարձումյանը, Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արամ Հարությունյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը, Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը, իսկ համամասնականով՝ Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Աշոտյանը, էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Ֆարմանյանը, Գալուստ Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Թովմասյանը, Շուշան Պետրոսյանը, Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Սարդարյանը, Հայկ Բաբուխանյանը, Վահան Հարությունյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Գևորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը և Կարինե Աճեմյանը:
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից 36-ը չեն լինի վեցերորդ գումարման ԱԺ-ում: Նրանք են՝ Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Վարդան Այվազյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վոլոդյա Բադալյանը, Հայկ Գրիգորյանը, Հրանտ Գրիգորյանը, Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, Արմեն Կարապետյանը, Նաիրա Կարապետյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Համլետ Հարությունյանը, Մարինե Մարաբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը, Լևոն Մարտիրոսյանը, Սպարտակ Մելիքյանը, Մկրտիչ Մինասյանը, Արմեն Մխիթարյանը, Վահրամ Մկրտչյանը, Մնացական Մնացականյանը, Առաքել Մովսիսյանը, Գարեգին Նուշիկյանը, Ալեքսան Պետրոսյանը, Կարինե Պողոսյանը, Ռուբեն Սադոյանը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Սարիբեկյանը, Տաճատ Վարդապետյանը, Արթուր Ստեփանյանը, Հովհաննես Սոֆոյանը, Մհեր Սեդրակյանը, Կարեն Սարիբեկյանը:
Ի դեպ, ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից 53-ն էին Հանրապետական կուսակցության անդամներ, մնացածը կամ անկուսացական էին, կամ այլ կուսակցություններից: Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) նախկին երկու պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը և Նաիրա Կարապետյանը դուրս մնացին ՀՀԿ համամասնական ցուցակից: Դուրս մնացած 36 պատգամավորների մի մասին հանրությունն այդպես էլ չհասցրեց ոչ լսել, ոչ տեսնել, քանի որ նրանք գրեթե չէին ներկայանում նիստերին, նրանցից շատերի ձայնը որևէ անգամ չհնչեց ԱԺ ամբիոնից:
36-ից երկուսը՝ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո կնշանակվեն պաշտպանության փոխնախարարների պաշտոններում:









































