Հոլիվուդյան դերասան,Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը «փչացրել է» զբոսաշրջիկների լուսանկարը Փարիզում, հաղորդում է BBC-ն:
Թայլանդցի մի խումբ զբոսաշրջիկներ փորձել են լուսանկարվել Էյֆելյան աշտարակի ֆոնին, իսկ դերասանը չի կարողացել զսպել կադրում հայտնվելու գայթակղությունը:
Շվարցենեգերը եղել է մուգ ակնոցներով, հեծանվի վրա նստած, ուստի զբոսաշրջիկները միանգամից չեն ճանաչել նրան: Դերասանը շնորհակալություն է հայտնել ճանապարհորդներից, որ թույլ են տվել իրեն լուսնկարվել առանց հրավերի:
Զբոսաշրջիկներից մեկի խոսքով՝ սկզբում նրանք իսկապես չեն ճանաչել Շվարցենեգերին, բայց իրենց գիդը սկսել է բղավել «Առնոլդ», երբ դերասանը թիկնապահների հետ շարունակել է ճանապարհը:














































