Պապուա Նոր Գվինեայի ջունգլիներում հարձակվել են ավստրալացի զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով մեկը նիզակով հարված է ստացել ոտքին, մյուսը ձեռքի վնասվածք է ստացել՝ հաղորդում է The Australian-ը:
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը՝ Մորոբե նահանգի լեռնային անմարդաբնակ շրջանում, երկրի մայրաքաղաք Պորտ Մորսբիից 220 կմ հյուսիս-արևելք:
Խմբի կազմում եղել են Ավստրալիայի 8 քաղաքացի, 1 նորզելանդացի և 6 տեղացի բեռնակիր: 4 բեռնակիր վնասվածքներ են ստացել ձեռքի ու աչքի շրջանում:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ առգրավվել են զբոսաշրջիկների անձնագրերը:
Ոստիկանությունը հետաքննում է հանցագործության հանգամանքները:
Հարձակումը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում հայտնի երթուղում, որն անցնում է ջունգլիների այն վայրերով, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների դեմ պատերազմել են ավստրալական ու ամերիկյան զորքերը:










































