Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Հայաստանում շուտով կվերաբնակեցվի Կովկասյան ազնվացեղ եղջերուն

Բնության համաշխարհային հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո և WWF Գերմանիայի, Orange Արմենիայի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության և Պրոմեթեյ բանկի աջակցությամբ սկսում է Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ:

Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու և 11էգ առանձնյակների ձեռքբերում և տեղափոխում Հայաստան, կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք և բազմացում, իսկ այնուհետև նրանց ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ:

«Այս ծրագիրը աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ օրս մեր երկրում անհետացած կենդանատեսակի վերաբնակեցում չի իրականացվել: Այսպիսով ծրագրի բարեհաջող ավարտից հետո Կովկասյան ազնվացեղ եղջերուն կվերաբնակեցվի Հայաստանում», – ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Ծրագրի ֆինանսավորող գործընկերներն են WWF Գերմանիան՝ 25 600 000 ՀՀ դրամի և Orange Արմենիան՝ 10 000 000 ՀՀ դրամի աջակցությամբ:

Orange Արմենիան վերոնշյալ գումարը հատկացրել է WWF-ի և Orange-ի երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որը մեկնարկել է մեկ տարի առաջ: Orange Արմենիան Հայաստանում WWF Հայաստանի բնապահպանական գործունեությանն է հատկացնում իր վաճառակետերում էկո-վարկանիշ ունեցող յուրաքանչյուր հեռախոսի և սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը: Էկո-վարկանիշը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների և նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա:

«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս անցած տարի: Այս համագործակցության շրջանակներում Orange Արմենիայի խանութներում ներդրվեց հեռախոսների ու սմարթֆոնների էկո-վարկանիշավորման համակարգը, որի արդյունքում հեռախոս կամ սմարթֆոն ընտրելիս մեր հաճախորդներին հնարավորություն է տրվում հաշվի առնել նաև հեռախոսի բնապահպանական գործոնը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին, ովքեր ուղղակիորեն մասնակցում են այս բնապահպանական նախաձեռնությանը, քանի որ հեռախոսների ու սմարթֆոնների վաճառքի գնի 1%-ը Orange-ը տրամադրում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին: Միաժամանակ հորդորում ենք բոլորին լինել ավելի պատասխանատու շրջակա միջավայրի նկատմամբ: Հեռախոս ընտրելիս տվյալ մոդելի էկո-վարկանիշի մասին տեղեկանալը մի փոքր քայլ է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը և այդպիսով հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ծրագրի մյուս գործընկերն է Պրոմեթեյ բանկը, որն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում տարածում է ծրագրի համար նախատեսված դրամահավաքի հաղորդագրությունը ընդգրկելով այն բանկի տարեկան հաշվետվության և կորպորատիվ օրացույցի մեջ:

Ինչպես նշեց Պրոմեթեյ բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, – «Բանկը հատուկ կարևորում է վայրի բնության և մասնավորապես վտանգված տեսակների պահպանությունը: Բանկի 2012թ. Տարեկան հաշվետվության և 2014թ. կորպորատիվ օրացույցի դիզայնի թեման նվիրված է վտանգված կենդանիների պահպանությանը՝ հատկապես մատնանշելով Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի կարևորությունը: Ծրագրին աջակցելու նպատակով Բանկը բացեց հատուկ հաշվեհամար, որին յուրաքանչյուր անձ կարող է նվիրաբերել ցանկացած գումար՝ ունենալով իրենց ներդրումը Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրում: Բանկը տարածելու է Տարեկան հաշվետվությունները և Օրացույցները իր աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի, տեղական և արտասահմանյան գործընկերների, և այլ մասնավոր և պետական հաստատությունների շրջանում»:

Կովկասյան ազնվացեղ եղջերուն Հարավային Կովկասի ամենավտանգված տեսակներից է: Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում երբեմնի տարածված այս ցեղատեսակը տասնյակ տարիներ առաջ որսագողության և ապրելավայրերի խաթարման պատճառով վերացել է Հայաստանից և այժմ դիտարկվում է որպես հարևան հանրապետություններից Հայաստանի տարածք պատահականորեն մտած կենդանի:

Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում