Նախկին թուրք գեներալ Լևենտ Էրսեզի դեմ դատը հետաձգվել է և տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Նախկին գեներալը կասկածվում է երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դեմ մահափորձի կազմակերպման մեջ:
Էրսեզն արդեն դատապարտվել է 22 տարվա և 6 ամսվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող «Էրգենեկոն» կազմակերպության քրեական գործով:
1993-ին տարօրինակ հանգամանքներում մահացած Օզալի մահվան պատճառների հետաքննությունը վերսկսվել է՝ կապված այն շշուկների հետ, թե նրան թունավորել են: Պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառը սրտային անբավարարությունն էր:










































