Դերասաններ Քեյթ Բլանշեթը և Դենի Դե Վիտոն առաջադրվել են «Թոնի» թատերական մրցանակին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Առաջադրումների քանակով առաջատար է դարձել «Նատաշա, Պիեր և 1812 թվականի Մեծ գիսաստղ» մյուզիքլը, որը հավակնում է 12 մրցանակների:
Բացի Բլանշեթից և Դե Վիտոյից, «Թոնի» մրցանակին առաջադրվել են Սալի Ֆիլդը, Լորա Լինին, Բեթ Միդլերը, Քևին Քլայնը, Քրիս Կուպերը, Սինթիա Նիքսոնը և ուրիշներ:
Հանձնման արարողությունը կկայանա հունիսի 11-ին:







































