Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է վեց թեկնածուների՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ որպես թեկնածուներ գրանցվել են Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության առաջնորդ Սերգո Ջավախիձեն, «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նախաձեռնող խմբերի առաջադրած թեկնածուներից գրանցվել են Միխայիլ Սալուաշվիլին, Նեստան Կիրտաձեն և Գեորգի Լիլուաշվիլին:
ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ ստացել է 54 հայց: Թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին: Մինչ այդ բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց կողմնակիցների 26 հազար 350 ստորագրություն: