Մեր հանրապետությունում կազմակերպվող թատերական փառատոների աննախադեպ քանակն ու հաճախականությունն, ըստ թատերագետ, մշակութաբան, լրագրող Նվարդ Ասատրյանի, իրականում նպատակ ունի շեղել ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից։
«Միշտ էլ նման միջոցառումները, ժողովրդական տոնախմբության շուքով, պետության կողմից լավ կյանքի պատրանք ստեղծելու նպատակ ունեն, որպեսզի այս քաղաքական պայքարից, իրական արմատական արվեստի խնդիրներից մեր ուշադրությունը շեղվի»։
Իսկ իրականում, Նվարդ Ասատրյանի գնահատմամբ, այսօր ամենածանր վիճակում հենց թատերարվեստն է, լուրջ խաղացանկային թատրոնները։
Թատերագետի կարծիքով, փառատոնային նման իրարանցումները, խաչաձևումները, քանակը, հնարավորություն չեն տալիս ոչ մասնակիցներին, ոչ դրանք լուսաբանողներին պատշաճ պատրաստվել, պրոֆեսիոնալ մասնակցություն ապահովել և որակ ստանալ։
«Միայն քանակի լրացման խնդիր կա. այս վիճակն ավելի շատ աշխատանքի տպավորություն ստեղծելու միտում ունի»,- մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց Նվարդ Ասատրյանը։











































