Այսօր՝ մայիսի 2-ին, Սարի թաղում քարոզչական արշավ է իրականացնում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:
«Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին ասաց՝ երեք միլիոնը, որ կրվեցիր, ո՞վ է տալու: Զ. Փոստանջյանը շատ տղամարդկային հատկություններ ունի… Նա ժողովրդի կողմն է, ժողովրդի լեզվով է խոսում, հասկանում է ժողովրդին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարի թաղի բնակիչը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ Զ. Փոստանջյանը խորհրդարանում ամենաառաջադեմն է, և իր ընտանիքի 5 անդամն էլ նրան են ընտրելու:
Մանրամասները՝ տեսանյութում:











































