Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգլխավորի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նա հայտնել է, որ մայիսի 2-ին կուսակցությունը խորհուրդ կհրավիրի, որի ժամանակ նախագահ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը: Արդեն մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նա կրկին կզբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:








































