Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման միակ «արդյունքը»

Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 28-ին կազմակերպված Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը միայն մեկ գործնական նպատակ է ունեցել՝ վերսկսել բանակցությունները Երևանի ու Բաքվի միջև, թեկուզ արտգործնախարարների մակարդակում, առանց Ադրբեջանի կողմից շփման գծում փոխվստահության լրացուցիչ միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, կարծում է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

«Մեծ հաշվով, կարելի ասել, որ այս հանդիպման շնորհիվ Ադրբեջանը ստացավ Հայաստանի անուղղակի պաշտոնական հավաստիացումն առ այն, որ վերոհիշյալ պայմանավորվածությունների կատարումը բանակցությունները վերսկսելու համար այլևս դադարել է պաշտոնական Երևանի համար պարտադիր նախապայման լինելուց: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի մոտեցումներին, ապա այն տպավորությունն ունեմ, որ Մոսկվայում այժմ սկսել են դիտարկել «տարածքներ ոչինչի դիմաց» բանաձևի հիման վրա հայկական հողատվական թարմացված ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Արման Մելիքյանը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ասում է, թե եռակողմ հանդիպման միակ արդյունքը շատ մեծ զգուշավորությամբ կարող ենք համարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի այդ նույն պայմանավորվածությունները քննարկելու փաստը, թեև Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպումից հետո փորձել է խեղաթյուրել այն՝ այլ կերպ ներկայացնելով հանդիպման ընթացքում քննարկված հարցերը: Սրանից, բնականաբար, պիտի եզրակացնենք, որ ադրբեջանական կողմը հետագայում էլ փորձելու է խուսափել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում իր ստանձնած պարտավորությունները կատարելուց: Քաղաքագետը նման մեկնաբանություն տվեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Վստահության մեխանիզմների ստեղծումը կամ ամրապնդումը կողմերի միջև, ըստ Մինասյանի, կարևորագույն նախապայման է խաղաղության գործընթացը ղարաբաղյան հարցում առաջ տանելու համար, քանի որ ներկայիս վիճակը «մինուսային» է կողմերի միջև վստահության մակարդակի առումով: Ուստի հարկավոր է այն «զրոյացնել», որից հետո հնարավոր կլինի միայն խոսել հակամարտության բուն կարգավորման տարբերակների մասին: Այսպես նա պատասխանեց հարցին, թե ի վերջո ինչ փաստաթուղթ է այսօր դրված բանակցությունների սեղանին:

«Հարկավոր է նախ վիճակը «զրոյացնել»: Այսօր այն «մինուսային» է: Դրանից հետո միայն հնարավոր կլինի անցնել հակամարտության կարգավորման ինչ-որ ծրագրերի քննարկմանը: Մնացած խոսակցությունները կամ պրոֆեսիոնալ չեն, կամ քաղաքականացված են»,- ավելացրեց քաղաքագետը:

Արման Մելիքյանը իր հերթին խոսեց այն մասին, որ շատերը մամուլում քննադատել էին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին Մոսկվայի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը մասնակցելու համաձայնության համար՝ ասելով, որ Հայաստանը պիտի մասնակցի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով կազմակերպված հանդիպումներին, ոչ թե առանձին ձևաչափերով հանդիպումներին:

Համաձա՞յն եք նման քննադատության հետ, Ռուսաստանի նախաձեռնած առանձին ձևաչափերով հանդիպումներին մասնակցելը ի՞նչ վտանգներ է պարունակում հայկական շահերի տեսանկյունից: Մեր հարցին Արման Մելիքյանը տվեց հետևյալ պատասխանը.

«Հայկական շահերի համար վտանգը ոչ թե բանակցային ձևաչափի այսօրինակ շեղումներն են, այլ դրանց պաշտպանությունն ու առաջմղումը ապահովող բանակցային փիլիսոփայության և իրավա-քաղաքական մոտեցումների համապարփակ համակարգի բացակայությունը: Պաշտոնական Երևանի բանակցային դիրքերը թույլ են ու խոցելի, և այդ թուլությունն իրեն զգացնել է տալիս ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ճակատային գծում, ուր մեր պատասխանատուների քաղաքական անպատասխանատվությունը համարյա ամենօրյա զոհերի հիմնական պատճառը կարելի է համարել:

Հայաստանը չի կարող անտեսել այն, որ Ռուսաստանը հակամարտության կողմերի վրա ազդելու շատ լուրջ լծակներ ունի իր ձեռքին, և պետք է կարողանանք վերջինիս հետ մեր հարաբերությունները կառուցելիս խելամտորեն համադրել սեփական կենսական շահերի պաշտպանությունը Մոսկվայի տարածաշրջանային շահերի ճիշտ ընկալումը հավաստող քայլերի հետ: Ցավոք, այսօր երկկողմ հարաբերություններում հայկական գործոնի իրական ինքնուրույն ազդեցությունը կարելի է ասել, որ գրեթե զրոյացված է, և իմ համոզմամբ՝ դա առաջին հերթին Հայաստանի քաղաքական վերնախավի, գործող իշխանության մեղքով է տեղի ունեցել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Ռուսաստանը Հայաստանում ինքն իր հետ է շախմատ խաղում. խաղում է միաժամանակ և սպիտակներով, և սևերով: Հաշվի առնելով Ռուսաստանում վերջին շրջանում ահագնացող խորհրդա-կայսերապետական կարոտախտի դրսևորումները, չի կարելի բացառել նաև այն, որ ինչ-որ մի պահի Հայաստանին ու Ադրբեջանին կարող է առաջարկվել կամ պարտադրվել Մոսկվայի հովանու տակ նոր միավորման որևէ մի տարբերակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում