ՄԱԿ ԱԽ-ի շրջանցմամբ՝ Սիրիայի դեմ ԱՄՆ գործողություններին աջակցելու մասին հայտարարությանը երեքշաբթի միացել է ևս 8 երկիր՝ հայտնել է Սպիտակ տունը:
Հայտարարությանը միացել են Վրաստանը, Գվատեմալան, Քուվեյթը, Մալթան, Մոնտենեգրոն, Պանաման, Լեհաստանն ու Պորտուգալիան: Հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 33-ի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն և նշում, որ հայտարարությունն առաջին անգամ հայտնվել է անցած շաբաթ՝ G20-ի կայքում:
Նախկինում հայտարարությանը միացել էին Ալբանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հոնդուրասը, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կատարը, Հարավային Կորեան, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, ԱՄԷ-ն, Ռումինիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Էստոնիան, Ճապոնիան և Կոսովոն, որին ԱՄՆ-ն անկախ է ճանաչում:
«Մենք աջակցում ենք ԱՄՆ-ի և այլ երկրների նախաձեռնած ջանքերին՝ ուղղված քիմիական զենքի կիրառման արգելքի պահպանմանը»,- նշվում է փաստաթղթում:





































