Այսօր՝ ապրիլի 30-ին Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական հանրահավաք է կազմակերպել «Ելք» դաշինքը:
«Ես ուզում եմ խոսել այն սպասելիքներից, որոնք ունեմ Երևանի ավագանու ընտրություններից: Մեր պատմության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա նաև հակակշիռներ: ՀՀ-ում նաև վերջին՝ խորհրդարանական ընտրություններից հետո այդ հակակշիռները չձևավորվեցին: ԱԺ-ում հանրապետականը մեծամասնություն է…»,- հանրահավաքում ելույթ ունենալով՝ այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա նաև ընդգծեց. «Երևան քաղաքի ընտրություններով կարող ենք ստեղծել իրական հակակշիռ իշխանությանը»:
«Երևանում «Ելք» դաշինքը 14 տոկոս է ստացել, փոփոխությունը գալիս է Երևանից, եռապատկեք այդ 14 տոկոս քվեն եւ դուք կունենաք բացարձակ նոր Հայաստան»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































