Թարմացված և միջազգային չափանիշներին համապատասխան «Կազբեգի» մաքսային վերահսկիչ անցակետը՝ վրաց-ռուսական սահմանին բացվել է երեքշաբթի օրը: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Նոր անցակետն ունի վրացական ավտոմեքենաների սքանավորման համար նախատեսված համակարգ:
Երկիրը լքող ուղևորների համար լրացուցիչ բլոկ է հավելվել, մեծացել են պահեստային հաստատությունները, ուղևորների համար հանգստի գոտիներ են բացվել, աշխատում է Duty Free-ն:
Անցակետն ունի վերահսկողության ժամանակակից համակարգ, որն ապահովում է տնտեսական սահմանի վերահսկումը և Վրաստանի տարածքով բեռների անվտանգ փոխադրումը:
Անցակետի բացմանը ներկա են գտնվել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, տարածաշրջանային զարգացման նախարար Դավիդ Նարմանիան, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիան, եկամուտների ծառայության պետ Լաշա Խուցիշվիլին, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով զբաղվող՝ վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:









































