Ջոն Ուելսի «Օգոստոս» կինոնախագծի թիմը որոշել է երկարացնել տաք ամիսները և Տորոնտոյում ներկայացրել է ամառային անվամբ նոր ֆիլմը: Կարմիր գորգի հերոսներն էին գլխավոր դերակատարներ Ջուլիա Ռոբերթսը, Էվան ՄաքԳրեգորը, Ջենիֆեր Մորիսոնը, Ջուլիեթ Լյուիսը, Էբիգել Սփենսերը և ուրիշներ:
Ֆիլմն Օքլահոմա նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին է: Ֆիլմի գլխավոր հերոս Բևերլի Ուեսթոնը պոետ է, ով հայտնվել է հարբեցողության ճիրաններում այն ժամանակ, երբ նրա կինը՝ Վիոլետը, ով տառապում է բերանի խոռոչի քաղցկեղից, սկսել է թմրանյութեր ընդունել: Այդ ժամանակ է, որ Բևերլին որոշում է Վիոլետի համար դայակ ու խոհարար վարձել…








































