ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լուրջ երաշխիքների կարիք ունի, որ Սիրիան կհրաժարվի քիմիական զենքից և միջազգային դիտորդներին կփոխանցի իր բոլոր պաշարները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիին:
Նրա խոսքերով՝ նախագահն ամեն դեպքում սիրիական հարցով ուղերձ կհղի ամերիկացիներին, քանի որ իրեն պետք է Կոնգրեսի հաստատումը, նույնիսկ եթե Սիրիային որևէ հարված չհասցվի:
Քարնին հստակեցրել է, որ որոշված չէ թե սենատորները երբ կքվեարկեն:









































