Բրազիլիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ովքեր փակել էին ավտոմայրուղին Սան-Պաուլու նահանգի Սան-Ժոզե-դուս-Կամպուս քաղաքից ոչ հեռու։
Մի քանի տասնյակ ցուցարարներ, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների և կենսաթոշակային տարիքի բարձրացման, թույլ չեն տվել մեքենաներին անցնել։
Վարորդներից մեկը որոշել է փորձել անցնել, սկզբում դանդաղ շարժվել է մարդկանց կողմը, սակայն մի քանի անձիք փակել են նրա ուղին։ Այդ ժամանակ նա կտրուկ սեղմել է գազի ոտնակն ու վրաերթի ենթարկել մի քանի մարդու։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով 2 կին է տուժել։ Վարորդը ձերբակալվել է ոստիկանության կողմից։








































