Comedy Club Production պրոդյուսերական ընկերությունը դիմել է Մոսկվայի Արբիտրաժային դատարան՝ պահանջելով դադարեցնել Ռուսաստանում MySpace Secret Stand-up ապրանքանիշի իրավական պաշտպանությունը: Բրենդը պատկանում է ամերիկյան MySpace սոցիալական կայքին: Այս մասին հայտնում է rapsinews.ru պորտալը:
MySpace Secret Stand-up բրենդի ներքո 2007 թվականից ԱՄՆ-ում թողարկվում են ժամանցային շոուներ, որոնք գումար են հավաքում բարեգործության համար:
Հայցը դատարան է ներկայացվել օգոստոսի վերջին, սակայն դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման գործերը հուլիսի 3-ից քննվում են ինտելեկտուալ իրավունքների հարցերով դատարանի կողմից, որը ստեղծվել է արբիտրաժային դատարանների համակարգում:











































