Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Եվրոպան բաց թողեց այն պահը, երբ կարող էր Հայաստանն առավել ակտիվորեն ինտեգրել իրեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

 – Պարոն Մարտիրոսյան,  ՀՀ նախագահի մոսկովյան այցելության ավարտը շատերի համար անսպասելի շրջադարձ ունեցավ՝ Մաքսային միությանն անդամագրվելու ՀՀ ցանկության վերաբերյալ հայտարարությամբ: Ըստ Ձեզ` այս հայտարարությունն ինչի՞ հետևանք էր,  իսկապե՞ս հաշվի են առնվել Հայաստանի շահերը:

 – Հայաստանի շահը հաշվի է առնվել այնքանով, որքանով այս պահին Հայաստանն ապահովագրվել է ադրբեջանական ագրեսիայից և դրա պարագայում թշնամուն ցուցաբերվելիք ռուսական բացահայտ աջակցությունից: Իսկ Հայաստանի շահերը հաշվի չեն առնվել այն պահից, երբ սեփական լեգիտիմության բացակայությունը լրացնելու համար մեկ այլ նախագահ Հայաստանի տնտեսությունը նվիրաբերում էր թեկուզ և բարեկամ, սակայն օտար պետություններին:

 – Որպես «արդարացում» բերվում է Ղարաբաղի անվտանգությունը, արդյո՞ք Ռուսաստանը կարող է լինել Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

 – Այդ հարցի պատասխանը հաստատ միայն երկու հոգի գիտեն՝ նախագահ Պուտինը և վարչապետ Մեդվեդևը, հնարավոր է նաև` արտգործնախարար Լավրովը: Եվ եթե անվտանգության երաշխավոր լինելն իր սահմաններն ու չափաբաժիններն ունի, վտանգվածության երաշխավոր լինելը որոշ պայմաններում երաշխավորված է: Հենց այդպիսի պայմաններից խուսափելու համար է, իմ խորին համոզմամբ, նախագահ Սարգսյանը նման կտրուկ և ոչ պոպուլյար շրջադարձ կատարել: Այլ փաստարկներ դժվար է պատկերացնել:

– Եվրամիությունն էլ իր հերթին  Հայաստանի անվտանգության համար երաշխիքներ չէր տվել, ավելին՝ կարելի է ասել «ձեռքերը ծալած նստած էր», երբ Ռուսաստանը Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակողական  զենք վաճառեց, արդյո՞ք այստեղ տնտեսական շահ և անվտանգություն  երկընտրանքից չընտրվեց անվտանգությունը:

 – Եթե կարճ, ապա՝ այո՛, միանշանակ: Սակայն Եվրամիությունը չի կարելի դիտարկել միայն տնտեսական տեսադաշտում: Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն իրականում քաղաքական փաստաթուղթ է, որին միանալով` Հայաստանը քաղաքական մերձեցում էր սկսելու ԵՄ հետ:

– Այս որոշման մեջ կա՞ արդյոք Եվրամիության մեղավորությունը:

– Ինչ վերաբերում է Եվրամիությանը` ապա հայաստանյան քաղաքագիտական և վերլուծաբանական արևմտամետ շրջանակներում մի տեսակ ռոմանտիկ պատկերացումներ կան Եվրոպայի մասին: Հայաստանն, անշուշտ, մշակութային առումով եվրոպական դաշտում է, սակայն Եվրոպան ինքը Հայաստանի հանդեպ միշտ բավական մեծամիտ և արհամարհական վերաբերմունք է դրսևորել և բաց թողել այն պահը, երբ կարող էր Հայաստանն առավել ակտիվորեն ինտեգրել իրեն: Հիմա, երբ աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժեր են տեղի ունենում` Հայաստանի նշանակությունը բարձրանում է, և վերջին պահին առաջարկ կատարել` առանց անվտանգության երաշխիքներ տրամադրելու, ռիսկային էր, և ինչպես ցույց տվեց իրականությունը, հեշտորեն ի չիք դարձվեց Ռուսաստանի կողմից:

Մի քանի պարզ օրինակ բերելու համար կարելի է թվարկել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի պահպանումը և անգամ դրա խստացումը: Թվարկել քաղաքական թողտվությունները, իսկ հաճախ ապաշնորհ ու հայաստանցիներին չհարգող դիվանագետներին Հայաստան «պատվավոր աքսորի» ուղարկելը արդեն առավել փոքր, սակայն առավել խոսուն օրինակներ են:

 – Լավ, իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին, գուցե ինքնիշխանության կորո՞ւստ, սովետական ավանդույթների վերականգնո՞ւմ:

 – Ո՛չ, Հայաստանին ինքնիշխանության կորուստ չի սպասում: Այն, ինչ մեկ անգամ կորցրել ես, չես կարող այլևս կորցնել, քանի որ չունես: Պետք է մտածել այն մասին, որպեսզի ինքնիշխանությունը վերականգնվի: Ինչ վերաբերում է խորհրդային ավանդույթներին, ապա դրանք, ցավոք, երբեք էլ չենք կորցրել: Դրանց բացասական կողմերը Հայաստանում այնքան ամուր են, որ անգամ իշխող կուսակցության և «այլընտրանքային» ընդդիմադիրաիշխանության ժանգոտած գործիչներից մինչև երիտառաջնորդներ խոսելիս խորհրդային միությամբ են բուրում:

 – Կարո՞ղ ենք ասել, որ այս հայտարարությամբ Հայաստանի դուռը դեպի Եվրամիություն մեկընդմիշտ փակվեց:

– Քաղաքականության մեջ մեկընդմիշտի հասկացությունը գրեթե բացակայում է: Եզակի բացառություններից է ժողովրդի վերացումը, ձուլումը, կործանումը՝ ինչպես, ասենք, աղվանները, բաբելացիները կամ ասորեստանցիները: Եվրամիությունը դեռ ունենալու է Հայաստանի կարիքը, իսկ Հայաստանը` Եվրամիության: Թեև Եվրոպայի մահմեդականացման պայմաններում մեծ խնդիր է, թե արդյո՞ք մեզ այլևս այդպիսի Եվրոպան պետք է: Անհրաժեշտ է մի քանի տասնամյակ, գուցե` հարյուրամյակ առաջ նայել և ազգային գաղափարախոսությանը հետևել: Միայն այդ պարագայում ապահովագրված կլինենք մեկընդմիշտ ասորեստանցիների, բաբելացիների և աղվանների ճակատագիրը կիսելուց:

– Իրավիճակից ելքը ո՞րն է. հասարակության արձագանքն էլ կարծես պասիվ է:

 – Գրող, հայտնի հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը օրեր առաջ մի հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը պատերազմ սկսելն է: Որքան էլ դա խելահեղ և ոչ պոպուլյար գաղափար թվա, թերևս դրան հայերն այլընտրանք չունեն: Անշուշտ, ստատուս քվոն հրաշալի բան է, սակայն ստատուս քվոն պահպանելու երաշխիքները, Միջին Արևելքի դժոխքի վերածվելուն զուգահեռ, փոքրանում են: Մնում է երկու տարբերակ. առաջինը դա Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ, թե խաղաղություն» տարբերակին բաժանորդագրվելն է, որն ապազգային, դավաճան և հանցագործ ճանապարհ է: Երկրորդը` փորձել այլ` կտրուկ լուծում տալ խնդրին: Իրանի` ակտիվ պատերազմ ներքաշվելու պարագայում իրանական Ադրբեջանն ապակայունացնելու է այդ երկիրը և միանալու Ադրբեջանի Հանրապետության պայքարին Հայաստանի դեմ: Դա տխուր սցենար է, որը պետք է վաղօրոք կանխել: Տարածաշրջանային, ես կասեի` համաշխարհային պատերազմի ժամանակ Ադրբեջանն առավել քան մեծ բարեկամների բանակ է ունենալու` ի տարբերություն Հայաստանի, որ կարող է ծածկվել իսլամի մարտիկների մորուքներով: Մինչև ողջ Մերձավոր Արևելքի հրդեհը խնդիրները լուծելը Հայաստանի հաջողության գրավականն է:

– Առհասարակ մեր քաղաքական դաշտը պատրա՞ստ էր Եվրամիության հետ «ասոցացվելուն», Հայաստանն արդյո՞ք պատրաստ էր դրան, թե՞ ճիշտ են այն ձևակերպումները, թե մենք ինչպես տարիներ շարունակ ենք կախված եղել Ռուսաստանից, այնպես էլ հիմա, և այս հայտարարությունը միանգամայն տեղադրվում է ընդունելիի շրջանակների մեջ:

– Պատրաստ լինել-չլինելու խնդիր չկա և չի կարող լինել: Դրա համար մարզվելու կարիք չկա: Կախվածությունը շարունակվելու է, քանի դեռ Հայաստանն Աքիլլեսյան գարշապար ունի` Արցախը: Այդ գարշապարն ապահովագրել և պաշտպանել է պետք և դրա միակ տարբերակը Արցախի խնդիրը լուծելն է: Բանակցային որևէ տարբերակ չի աշխատում և չի աշխատելու: Ադրբեջանը հայատյաց ֆանատիկների ահռելի սերունդ է աճեցրել, որն իր բոլոր դժբախտություններում մեղադրում է «հրեշավոր» հայերին: Իր հերթին Հայաստանը չի կարող և իրավունք էլ չունի ազատագրված տարածքները հանձնելու որևէ լուծման օգտին: Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք բուն ԼՂԻՄ-ի մաս չեն եղել: Այս պայմաններում փոխզիջումները բացառվում են: Հետևաբար` մնում է ամենաանցանկալի, ամենաողբերգական տարբերակը, որը կարող է Դամոկլյան սուրը վերածել Գորդյան հանգույցը թրատող գործիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում