Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հույս ունի, որ Հայաստանը կմտնի Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրների թվում: Ինչպես հաղորդում է RBK-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է առևտրի հարցերով ԵՏՀ-ի նախարար Անդրեյ Սլեպնևը:
«Ես չէի խոսի Ղրղըզստանի հետ սինխրոնիզացման մասին: Հայաստանն ընդհանուր սահման չունի: Ղրղըզստանն ունի և ոչ միայն մեզ հետ, այլ նաև Չինաստանի: Ես այսպես կասեի՝ մենք պետք է բոլորս ակտիվորեն աշխատենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունում մենք միասին հիմնադիրներ լինենք, սակայն դա հավակնոտ խնդիր է»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի որոշմանը կհետևեն մի շարք տեխնիկական հարցեր և հավանաբար՝ ոչ պարզ:
«Սակայն դա խնդրի այլ մակարդակ է, ամենակարևորը քաղաքական կամքն է և որոշումը»,- հավելել է նա:
Նա նշել է, որ ՄՄ-ին անդամակցելու համար Հայաստանը պետք է ադապտացնի իր օրենսդրությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանի՝ միությանն անդամակցելու բանակցությունները հնարավոր է սկսվեն 2013թ. հոկտեմբերին:








































