Reuters գործակալությունը ֆոտոշարք է պատրաստել Նյու Յորքի երկվորյակ աշտարակների վայրում կառուցվող թանգարանից: Շինաշխատանքները մոտ են ավարտին:
Թանգարանում տեղ կգտնեն իրեր ու առարկաներ, որոնք մնացել են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Դրանցից է Survivors’ Staircas-ը (Վերապրածների սանդուղքը), որը վերջին տեսանելի առարկան էր Առևտրի համաշխարհային կենտրոնի վայրում: Այն եղել է մուտքի աստիճանը, որով այդ պահին հարյուրավոր մարդիկ դուրս են վազել: Թանգարանի կենտրոնում կկախվի նաև շենքի ճակատային պողպատե հատվածի ձևափոխված մի կտոր:










































