Adme.ru պորտալը ներկայացնում է Nike-ի գովազդային 6 հոլովակներ, որոնց դիտումից հետո դուք կզրկվեք «չեմ կարող» արտահայտությունն ասելու իրավունքից:
Nike ընկերությունն արդեն երկար տարիներ ոչ միայն մարզական արտադրանքներ է թողարկում, այլև Just Do It կարգախոսով մոտիվացիոն հոլովակներով մարդկանց կոչ է անում զբաղվել սպորտով, գերազանցել սեփական հնարավորությունները:
15 տարի առաջ Nike-ը կործանման եզրին էր: Գոյության 10-րդ տարում կոշիկի ապրանքանիշը կորցրել է ԱՄՆ-ում ամենավաճառվող բրենդի կարգավիճակը, ընկերության շահույթը կտրուկ ընկել է: Հենց այդ ժամանակ է ընդունվել Just Do It կարգախոսը, և Wieden+Kennedy գործակալության հետ նկարահանվել է առաջին մոտիվացիոն հոլովակը՝ 80-ամյա վազորդ Ուոլք Ստակի մասնակցությամբ:







































