Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան:
«Ժամանակին զուգընթաց ավելի ու ավելի դժվար է դառնում բարձրակարգ խաղ ցուցադրելը: Ցանկանում եմ շարունակել օգուտ տալ թիմերիս մինչև այն ժամանակ, երբ ինձ կասեն, որ եկել է ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակը:
Կարիերաս կավարտեմ այն բանից հետո, երբ զգամ, որ խաղալու ցանկություն այլևս չունեմ»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:









































