ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Բոուլդեր համալսարանական քաղաքի ոստիկանության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են մի տղամարդու, որը աննկարագրելի անսթափ վիճակում փողոցում երթևեկել է ձիով՝ հայտնում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Հաֆի խոսքով՝ ոստիկանություն են հրավիրել անցորդներին, որոնք նկատել էին քաղաքի փողոցներով անկանոն շարժվող ձիավորին:
Ոստիկանները տղամարդու ուսապարկում հայտնաբերել էին փոքրիկ շուն ու մի քանի շիշ գարեջուր:
«Կովբոյը» ձերբակալվել է հարբած վիճակով ձի վարելու համար, իսկ նրա կենդանին առգրավվել է:










































