Սիրիան հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և թույլատրել նրա աշխատակիցներին այցելելու այն ռեակտորները, որոնք, ըստ գործակալության, կարող են օգտագործվել միջուկային զենք ստանալու համար: Այս մասին այսօր գրում է բրիտանական The Guardian-ը:
Փաստաթղթերը, որոնք հայտնվել են Associated Press գործակալության տրամադրության տակ, խոսում են այն մասին, որ Գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն անցած ուրբաթ ասել է, որ Սիրիայի միջուկային ծրագրի ներկայացուցիչները կապվել են իր հետ և հայտարարել Ամանոյի պահանջները կատարելու պատրաստակամության մասին` զննելու այդ օբյեկտները:
Հիշեցնենք, որ անցած ամիս մամուլում հայտնվել էին տեղեկություններ, համաձայն որոնց, Իսրայելի կողմից 2007 թ. Դեր Զորում ռմբակոծված տարածքներն իրականում եղել են միջուկային ծրագրի օբյեկտներ: Դեր Զորում նմանատիպ օբյեկտների մասին էր խոսել նաև Ամանոն:











































