Al Watan կատարական թերթին տված հարցազրույցում Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Լուայ Մեկդադը պատմել է Սիրիայի իշխող վարչակարգի՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի տարհանման ծրագրի մասին, եթե արևմտյան երկրները հրթիռակոծեն Սիրիան: Այս մասին հաղորդում է լրագրող Բաշիր Ալ-Խուրին՝ Slate.fr-ում հրապարակված հոդվածում:
Նրա խոսքերով, ծրագրի համաձայն՝ Ալ-Ասադը կթռչի Յաֆուր քաղաքից, որտեղ նա իբր բնակվում է ընտանիքի հետ։ Ինքնաթիռը տեղակայված է Տարտուսի մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա: Թռիչքը կիրականացվի Լիբանանի տարածքով: «Հըզբոլլահ»-ի մարտիկները կապահովեն իրենց սիրիացի դաշնակցի անվտանգությունը, որպեսզի նա ոչ մի դեպքում չհայտնվի Սիրիական ազատ բանակի ձեռքում:
Ալ-Խուրիի կարծիքով՝ Ալ-Ասադի բանակն ավելի շատ վախենում է ապստամբների հարձակումից, քան ամերիկյան ռազմական գործողությունից: Բանն այն է, որ հրթիռային հարվածները կթուլացնեն զորքերի մարտունակությունը և կհեշտացնեն ապստամբ խմբավորումների տեղաշարժն առանցքային շրջաններում, որոնք ներկայում գտնվում են ռեժիմի հսկողության տակ:











































