Վարժեցված շները շատ գործերում կարող են օգտակար լինել՝ գտնել տարերային աղետների զոհերին, հայտնաբերել թմրանյութեր ու պայթուցիկ սարքեր, բռնել հանցագործների: Սակայն նրանք միշտ չէ, որ կարող են լսել մարդու տված հրամանները: Այդ իսկ պատճառով Օբյորնի համալսարանի մասնագետները ստեղծել են հեռակառավարման հատուկ համակարգ: Այս մասին հայտնում էVesti-ն:
Մեխանիկներ Ջեֆ Միլլերի և Դևիդ Բևլիի կողմից ստեղծված համակարգը կազմված է միկրոպրոցեսորներից, անլար ռադիոյից, GPS ընդունիչից և ձայնային որոնման համակարգից: Այդ ամենը տեղավորված է կոնստրուկցիայում, որն ամրացվում է շանը։ Սարքում առկա հրամանային մոդուլն ապահովում է ձայնային ազդանշանի փոխանցում, որին վարժեցված շունը կարող է արձագանքել:
Փորձերի ժամանակ 87 տոկոս դեպքերում շները ցուցաբերել են ազդանշաններ ընկալելու ունակություն: Դա կօգնի շներին հրամանները լսել այն դեպքում, երբ մարդու ձայնն աղմուկի պատճառով նրան հասանելի չէ:











































