AS-ի տեղեկությունների համաձայն` Քրիշտիանու Ռոնալդուի` Մադրիդի «Ռեալ»-ի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին կհայտարարվի մինչև սեպտեմբերի 22-ը:
Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմաններն ակումբի հետ: Կողմերը կարգավորել են պայմանագրի բոլոր մանրամասները:
Ակնկալվում է, որ Քրիշտիանուի` «Ռեալ»-ի հետ նոր պայմանագիրը մինչև 2018 թվականը ժամկետ կունենա, իսկ պորտուգալացու մաքուր աշխատավարձը 15 մլն եվրո կկազմի:








































