ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդլայնել է Պենտագոնի լիազորությունները Սիրիայում և Իրաքում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մետիսին թույլատրել են ավելի շատ զորքեր տեղակայել Սիրիայում և Իրաքում:
Տվյալ որոշումն ընդունվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Դեռևս Բարաք Օբամայի նախագահության օրոք պետական ծրագրի շրջանակներում ամերիկյան զորքերի կոնտինգենտի քանակը Իրաքում կազմում է 5262 մարդ, Սիրիայում՝ 503: Սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ իրական թիվը մի քանի հազարով ավելին է:











































