Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան ժամը 06:06-ին երկրաշարժ է տեղի ունեցել վրաց ադրբեջանական սահմանին։ Երկրաշարժն ունեցել է 4 բալ ուժգնություն։ Էպիկենտրոնը գտնվել է Դեդոփլիսծղարոյի շրջանում։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր ու ավերածություններ չկան։