Wednesday, 01 07 2026
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

Հալլեում կայացել է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350- ամյակի ցուցադրություն

Գերմանիայում ռեֆորմացիայի 500-ամյակի առթիվ ապրիլի 7-ից հոկտեմբերի 15-ը գործող «Հնատիպ Աստվածաշունչ մատյաններ 100 լեզուներով» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում: Այս մասին  տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հոբելյանական ցուցահանդեսի հայ կական մասնաբաժինը տիպաբանորեն ընդգծում է Աստվածաշնչի թարգմանության նշանակությունն երկու ժողովուրդների մշակութային կյանքում, ինչպես նաև թարգմանիչներ Մեսրոպ Մաշտոցի և Մարտին Լյութերի մատուցած ծառայություններն իրենց ժողովուրդներին՝ ազգային գրականության ստեղծման հարցում:

Այդ կապը լուսաբանվում է գերմանական պիետիզմի ականավոր ներկայացուցիչ Աուգուստ Հերման Ֆրանկեի (1663-1727) անունը կրող գիտակրթական համալիրի արխիվներում և պատմական գրադարանում պահված նյութերի և հայալեզու գրականության ցուցանմուշներով:

Վիտենբերգի Արցախյան Ավետարանի (1225), Ամստերդամում տպագրված Նոր Կտակարանի (1698) և Ակոլութ Անդրեասի կողմից «Աբդիասի Մարգարեութեան» հայերեն-լատիներեն առաջին հայագիտական հրատարակության կողքին ցուցադրված է նաև Ռուսաստանի և Արևելքի հետազոտությամբ զբաղվող Հայնրիխ Վ. Լուդոլֆի (1655-1712) նամակագրությունը, որը վկայում է Ֆրանկեի հիմնադրամի ունեցած սերտ կապերի մասին Ամստերդամի հայ տպագրիչներ Թովմաս և Ղուկաս Վանանդեցիների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում