«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից չորսը այսօր բերման են ենթարկվել:
Ակտիվիստները ցանկացել են ներկա լինել մայրաքաղաքի ավագանու նիստին, ինչը իրավապահները թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է նախապես համաձայնեցնեին իրենց մասնակցության հարցը:
Մերժում ստանալով՝ ակտիվիստները փորձել են ներս մտնել ոստիկանական պատնեշը ճեղքելով, ինչի արդյունքում նրանցից չորսը բերման են ենթարկվել:







































