Friday, 19 06 2026
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Ռուսական հեռուստաալիքներն առաջին անգամ առավել չեզոք ռեպորտաժներ են ներկայացրել Խոդորկովսկու վերաբերյալ

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ռուսական հեռուստաալիքներից մեկը` NTV-ն, եթեր է հեռարձակել Խոդորկովսկուն նվիրված ռեպորտաժ, որն ընդհանուր առմամբ եղել է չեզոք և ներկայացրել է նրա գործի հետ կապված վերջին մանրամասնությունները: Ընդ որում, ռեպորտաժը հեռարձակվել է ամենադիտվող ժամին հեռուստաալիքի ամենահայտնի հաղորդումներից մեկով:

Հաղորդավարը Խոդորկովսկու մասին ռեպորտաժից առաջ ասել է. «Ճշմարտությունը մեկն է, որ ում անունը հիմա կտանք, նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվում է»:

Ռեպորտաժի ժամանակ ցուցադրվել է Խոդորկովսկու վերջին հարցազրույցը ձերբակալվելուց առաջ, որտեղ նա մեղադրում է դատախազությանը հնարավոր բոլոր անօրինական մեթոդները կիրառելու մեջ: Հաղորդավարը պատմել է, որ վերջերս մտավորականների մի խումբ դիմել էր երկրի իշխանությանը հայտնի գործարարին ազատ արձակելու կոչով, սակայն նրանցից մի քանիսը հետագայում հրաժարվել էին իրենց ստորագրությունից:

Մեջբերում կար նաև նախագահ Մեդվեդևի հայտարարություններից, որոնցում նա ասում է, որ եթե բերվեն Խոդորկովսկու անմեղության մասին փաստեր, իրենք կքննեն դրանք, ինչպես նաև այն, որ լրագրողի հարցին Մեդվեդևը պատասխանել էր, թե Խոդորկովսկին «բացարձակապես վտանգավոր չէ պետության համար»: Ռեպորտաժի ժամանակ խոսել են նաև փաստաբանները, որոնք հայտարարել են, որ Խոդորկովսկին դիմելու վաղաժամկետ ազատման համար:

Հետաքրքիրն այն է, որ ռուսական մեկ այլ` «Ռոսիա» հեռուստաալիքը նույնպես տարօրինակ ռեպորտաժ է ցուցադրել, որտեղ «թույլատրվել է» հրապարակել Խոդորկովսկու` դատարանում ունեցած ելույթից մի հատված, ինչպես նաև Խոդորկովսկու փաստաբանների ելույթները:

Շատերն այս «թուլացումը» պայմանավորում են վաղը Եվրոպական դատարանում սկսվող Խոդորկովսկու գործի առաջին նիստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում