«Բարսելոնա»-ի ղեկավարներն անհանգստացած են թիմի առաջատար Լիոնել Մեսսիի ֆիզիկական վիճակի պատճառով: Այդ մասին է տեղեկացնում Marca-ն:
Կատալոնական ակումբում ենթադրում են, որ մրցաշրջանի հենց սկզբից հարձակվողն անչափ ծանրաբեռնված է: Այդ կապակցությամբ կատալոնական ակումբը պատրաստվում է դիմել Արգենտինայի Ֆուտբոլի ֆեդերացիային` ֆուտբոլիստին Պերուի և Ուրուգվայի ընտրանիների դեմ հանդիպումներին չհրավիրելու խնդրանքով:
Հիշեցնենք` նշված հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 11-ին և 15-ին` 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում:









































