Երիտասարդ մարդիկ, նայելով նախազգուշացնող նշաններին, ուշադրություն են դարձնում ոչ թե բացասական հետևանքների, այլ դրական արդյունքների վրա՝ պարզել են բրիտանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է PNAS գիտական ամսագրում:
Գիտափորձ անցկացնելով 9-26 տարեկան կամավորների շրջանում՝ հետազոտողները պարզել են, որ երիտասարդները, որոնք բախվում են ծխախոտատուփերում նախազգուշացումներին, ավելի ջանասիրաբար են փորձել թողնել ծխելը՝ համարելով, որ դրանից իրենց մաշկը կդառնա ավելի մաքուր, իսկ շնչառությունը՝ թարմ: Իսկ սպառնացող գրություններն ու նկարները երիտասարդների վրա ոչ մի ազդեցություն չեն գործել:
Գիտնականները մտադիր են ստեղծել նման նախազգուշացումներ նաև ռիսկային վարքի այլ տեսակների համար՝ ալկոհոլային խմիչքների չարաշահում, չպաշտպանված սեքս:











































