ԱՄՆ ռազմաօդային ուժերը չորեքշաբթի պատրաստվում են փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը հանդիսանում է երկրի ռազմավարական միջուկային ուժերի հիմքը, հաղորդում է Washington Examiner-ը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ փորձարկմանը նախապատրաստվել են մեկ տարի և դրա անցկացումը կապված չէ Կորեական թերակղզում լարված իրավիճակի հետ:
Նրա խոսքով՝ արձակումն իրականացվելու է ԱՄՆ-ի ազգային միջուկային ուժերի կարգավիճակը ստուգելու, ինչպես նաև երկրի միջուկային հնարավորությունները ցուցադրելու համար:






































