Մարսում մշտապես վերաբնակվելու իրենց պատրաստակամության մասին են հայտնել ամբողջ աշխարհից ավելի քան 200 հազար մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով «Մարս մեկ» նախագծի ներկայացուցչին:
Նախաձեռնող խումբը պատրաստվում է Կարմիր մոլորակի վրա մշտական բազա հիմնել, եթե գտնվեն այնպիսի աստղագնացներ, ովքեր պատրաստ կլինեն 7-ամսյա ճամփորդության:
Կազմակերպիչներից մեկի՝ հոլանդացի ինժեների խոսքերով՝ նախագծի նպատակն այն է, որ 2023-ին մոտ 40 մարդ ուղևորվի Մարս:
Ճամփորդության համար կվճարեն հովանավորները:









































