ՀՀ իշխանության դեմ պայքարի են դուրս եկել նաև արտերկրում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ օրերս կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»:
Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաև արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»:
Բացի այդ, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական ՀԿ, որից պետք է վախենան ավելի, քան հրթիռներից և հրետանուց: Թերթի հարցին, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացին հավատա նրանց անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանել է.
«Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին: Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































