Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ճշգրտվել է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի ադրբեջանական այցի ժամկետը։ Ափաթուրայն Ադրբեջան կայցելի հունիսի 9-ին։
Ադրբեջանում Ափաթուրայը կանցկացնի մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկվեն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող խնդիրներ։
Ակնկալվում է, որ Ադրբեջանում Ափաթուրայը հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։ Նրա այցն ավարտվում է հունիսի 10-ին։
Հիշեցնենք, որ սա հանդիսանալու է Ափաթուրայի առաջին ադրբեջանական այցը:
Ի դեպ, օրեր առաջ Ադրբեջանն անդամակցեց «Չմիավորման շարժմանը», ինչը փորձագետները համարում են Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ուղղված հարված։










































