Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում պատկերավոր ու հանրամատչելի մի համեմատություն Է արել՝ երկրի «եվրոպականացման» հեռանկարը ընդգծելու համար:
«Երբ տանը վերանորոգում եք անում, չեք ասում ռուսական կամ ղազախական ստանդարտ, այլ ասում եք եվրոստանդարտ և հենց դա է ցույց տալիս ուր է ամեն ինչ գնում»,- ասել է դեսպանը:
Նա նաև կանխատեսել է, որ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը կազդի ՀՀ տնտեսությունում իրականացվող օտարերկրյա ներդրումների վրա:
Հայաստանի մուտքը ՄՄ, չեմ կարծում, որ արտասահմանյան ներդրողներին կգրավի, ես դրանում վստահ չեմ, հատկապես արևմտյան երկրների մասով»,- ասել է Ռաչինսկին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































