Saturday, 27 06 2026
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»

Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է կրթության ոլորտում: «Հայ-գերմանական կրթական համագործակցության հիմքերն ամուր են, մենք բարձր ենք գնահատում տարիների փորձը, որ կուտակվել է այս ասպարեզում, ինչպես նաև իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու բազմազանությունը»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ արդյունավետ համագործակցության հիմնվում է քաղաքակրթական արժեքների վրա:

Նախարարի խոսքով՝ տարիներ շարունակ կրթության ծրագրերի ուղղությունը միտված է եղել երկու հիմնական նպատակի՝ առաջինը գերմաներեն լեզվի զարգացումն ու տարածումն է, որն արմատավորված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում գերմաներենը ուսուցանվում էր որպես հիմնական օտար լեզու և երկրորդը՝ Գերմանիայի կրթական համակարգի ներկայացվածությունն է Հայաստանում, որն ունի առավելապես քաղաքական նշանակություն: «Կրթական համագործակցությունը շատ կարևոր է նախ և առաջ գերմանացի ժողովրդի նկատմամբ Հայաստանի հասարակության ունացած ընկալումների ձևավորման առումով: Մենք գերմանացի ժողովրդին ընկալում ենք իբրև պատմական անցյալն ու իրադարձությունները ազնվորեն գնահատող հասարակություն»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ մեր երկրում գերմաներենի զարգացման և տարածման տեսանկյունից լուրջ գործունեություն է ծավալում Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD), որի կրթաթոշակային ծրագրերը մեծ հետաքրքրություն, շահագրգռվածություն են առաջացնում հայ երիտասարդների շրջանում, ինչպես նաև Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչությունը:

Գերմանիայի Սաք սոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ ընդունելության համար՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել կրթական ծրագրերի աջակցությունը, կարևորելով լեզվի տարածումն ու զարգացումը ինչպես հանրակրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ասպարեզում: Նախարարի խոսքով՝ Գերմանիայում տնտեսությունն և աշխատաշուկան հիմնվում են ՄԿՈՒ ոլորտի վրա և իրենք, որպես փոփոխությունների ավելի մեծ փորձ ունեցող երկիր կարևորում են այդ ուղղությամբ զարգացումը:
Հանդի պման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում