Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, այսօր դոլարի միջին փոխարժեքը նվազել է 64 լումայով` դառնալով 411.5 դրամ:
Այսօր NASDAQ OMX Armenia-ի արտարժույթի շուկայում կնքվել է 5 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 800 հազար դոլար: Արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը հասել է 411 դրամի:
Վերջին յոթ օրվա կտրվածքով միջին կշռված փոխարժեքն էլ կազմել է 410 դրամ 86 լումա:
Միաժամանակ, NASDAQ OMX Armenia-ի վարկային ռեսուրսների հարթակում այսօր կնքվել է 8 գործարք՝ 19 մլրդ 200 մլն դրամ ընդհանուր ծավալով: Վարկային ռեսուրսների միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7%:






































