Օգոստոսի 30-ին նախատեսվում էր Արամեի և Աննա Թովմասյանի հարսանյաց հանդեսը, սակայն Արամեի հոր անժամանակ մահվան պատճառով այն չեղյալ էր հայտարարվել:
Esyes.am-ի փոխանցմամբ՝ զույգը, սակայն, որոշել է ամուսնանալ՝ առանց հարսանեկան մեծ արարողության: Արամեն և Աննան իրենց միությունն ամրագրել են ԶԱԳՍ-ում:
«Նրանք ամուսնացել են օգոստոսի 20-ին, ինչպես պլանավորված էր: Օրը նախապես նշանակված է եղել ԶԱԳՍ-ի կողմից»,- esyes.am-ին ասել է երգչի մենեջերը՝ Արտյոմ Հակոբյանը:
Ամուսնությունից հետո Արամեն և Աննան առանձին են ապրում: Նրանք Հայաստանում են ապրելու, ոչ թե Դոնի Ռոստովում, ինչպես քննարկվում էր երկրպագուների կողմից:
Մանրամասները՝ esyes.am-ում











































