ԵԽԽՎ գարնանային սնտաշրջանը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների է ենթարկվել ռուս պատգամավորների ուղեկցությամբ Սիրիա այցելելու համար:
Ինպես հաղորդում է TASS գործակալությունը, Ագրամունտը Սիրիա իր այցելությունը որպես սխալ է որակել: Նա նման հայտարությամբ հանդես է եկել այսօր լիագումար նիստին: «Պետք է հետևյալն ասեմ. այդ այցը սխալ էր, ես խոստովանում եմ դա՝ հաշվի առնելով հետևանքները: Ներողություն եմ խնդրում այդ սխալի համար»,-ասել է քաղաքական գործիչը: Ագրամունտը նաև մեղադրել է ռուսական ԶԼՄ-ներին, որոնք այցը Ռուսաստանի շահերից ելնելով են լուսաբանել:
Ագրամունտի ներողությունը ԵԽԽՎ-ի անդամներին չի բավարարել, նրանք պահանջել են հատուկ նիստ անցկացնել: Հայտարարություններն այնքան ագրեսիվ են եղել, որ Ագրամունը 10 րոպե տևողությամբ ընդմիջում է հայտարարել, որից հետո չի վերադարձել:









































