Saturday, 13 06 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին

«Նախախորհրդարան»-ի անդամին «հետապնդողը» ԱԱԽ ներքին անվտանգության վարչության պետն է

«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35-ին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, «Տոյոտան» սկսել է հետապնդել նրանց:

«Առաջին լրատվական»-ը պարզեց, որ մեքենան պատկանում է Ազգային անվտանգության խորհրդի ներքին անվտանգության վարչության պետ Ալեքսանդր Սահակյանին:

Մեզ հետ զրույցում Ա. Սահակյանը նշեց, որ արդեն 15 տարի է՝ ինքն ապրում է «Բլուր» կոչվող թաղամասում՝ Կալենցի 19 տանը, մեքենան կանգնեցնում է իր տան մոտ և ամեն առավոտ գալիս է Բաղրամյան պողոտա՝ աշխատանքի, անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին։ «Ի՞նչ է, ես տանս տե՞ղը փոխեմ, աշխատանքի վա՞յրը, թե՞ մեքենան, ի՞նչ անեմ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ մինչև այս պահը ճանաչե՞լ է արդյոք նշված ընտանիքին։ «Ես ընդհանրապես այդ մարդուն չեմ էլ ճանաչում, զարմանում եմ՝ եթե հարևան են, ես 15 տարուց ավելի է՝ այստեղ եմ բնակվում, և իրենք ինձ և իմ մեքենան չե՞ն ճանաչում: Ես անգամ չգիտեմ՝ նրանք որտեղ են բնակվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սահակյանը:

Հարցադրմանը,թե այդ դեպքում ո՞րն է նպատակը, նա պատասխանեց. «Իմ փորձը մի քիչ շատ է՝ նման աշխատանքների հետ կապված, և կառույցին PR էր պետք, ճանաչում էր պետք… Ո՞վ գիտեր՝ ո՞վ է այդ կինը, ինքը հիմա տպեց, և բոլորը իմացան, որ նման կին գոյություն ունի այդ կառույցում աշխատող: Ինձ PR պետք չէ, ինձ ճանաչում են շատերը»։

Հայտարարության մեջ նաև նշված էր, որ հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա: «Դուք գիտե՞ք, որ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը գտնվում է Բաղրամյանում, դե հիմա եթե ինձ մինչև Բաղրամյան են հետապնդել, պարզ է չէ՞, որ ես աշխատանքի եմ եղել»,- ասաց Ալեքսանդր Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում