Ռեժիսոր-սցենարիստներ Իթան ու Ջոել Կոենները հայտարարել են, որ դադարելու են ֆիլմ նկարահանել ժապավենով: Այս մասին նրանք պատմել են The New York Times-ին տված հարցազրույցում:
Վերջին ֆիլմը, որը նկարահանվել է անալոգային ժապավենի վրա, ըստ ռեժիսորի, կարող է դառնալ «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմը:
Ջոել Կոենը նաև նշել է, որ մինչև վերջերս իրենք կինոինդուստրիայում վերջինն էին, որ զբաղվել են անալոգային մոնտաժով: «Երբ մենք դադարեցրինք, մեզ սկսեցին հարցնել՝ ինչու: Անկեղծ ասած՝ մենք պարզապես չենք կարող գտնել ասիստենտի, որը կարող է աշխատել ժապավենով: Դրանք պարզապես դադարել են գոյություն ունենալ»,- պատմել է ռեժիսորը:
Ռեժիսորները հայտարարել են, որ անալոգային տարբերակն իրենց նախկինի պես ավելի շատ է դուր գալիս:








































