ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի կնքումը կնշանակի նրա համար Մաքսային միության հասանելիության փակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխանցում է Interfax-ը: Այս առնչությամբ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է ընտրություն կատարի՝ հավելել է վարչապետը:
Նման եզրակացության հիմքում ԵՄ-ի և Մաքսային միության նորմատիվ բազաների անհամատեղելիությունն է՝ հայտնել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Նրա խոսքով՝ Ուկրաինան ԵՄ ազատ առևտրի գոտուն միանալու դեպքում չի կարող ստանձնել Մաքսային միության որոշ պարտավորություններ:
Շուվալովը հավելել է, որ եզրակացությունն արել են միջազգային փաստաբանները, իշխանության մարմինների փաստաբաններն ու անկախ փաստաբանները, ովքեր վերլուծել են այդ նորմերը: Օրինակ՝ Ուկրաինան չի կարող ընդունել Մաքսային միության շրջանակում միասնական մաքսային սակագինը:










































