Նորաձևության ինդուստրիայում հայտնվել է նոր աստղ՝ 11-ամյա Մոզայա Բրիջեսը, որը նախ աշխարհը նվաճեց թիթեռնիկ-փողկապներ կապելու հմտությամբ, ապա դարձավ ամենաերիտասարդ fashion-գործարարը, հայտնում է FashionTime-ը:
Մոն, ինչպես տղային անվանում են հարազատները, սկսել է փողկապ կապել 9 տարեկանից: Հետո նա սկսեց ինքնուրույն ընտրել իր փողկապների նոր մոդելներ, ապա՝ ինքը հեղինակեց դրանք: Ապրանքանիշն այդպես էլ կոչվեց՝ Mo’s Bows: Տղային կարել սովորեցրել է տատիկը:
Նրա փողկապների առաջին գնորդները դարձել են ընտանիքի անդամներն ու ընկերները: Հաշված ամիսների ընթացքում նա վաստակել է 30 հազար դոլար միայն օնյալն վաճառքից:
Տղայի համար նորաձևության արքան է դիզայներ Ռալֆ Լորենին: 11-ամյա Մոն խոստովանում է, որ դեմ չէ կրկնել իր սիրած դիզայների կարիերան:













































